Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ հայտարարության իրականացումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի իրականացման, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ: Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ