Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել Առուշ Առուշանյանի նկատմամբ, դրա ներքո փաստական հիմք չկա». Տարոն Սիմոնյան

Դեկտեմբեր 21,2020 17:52

«Մենք գորիսեցիներս պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին»,- ՀՀ քննչական կոմիտեի դիմաց այսպիսի պահանջ դրեցին գորիսեցիները:

Այս պահին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՀՀ քննչական կոմիտեում է: Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում դեկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ժամը 06:30-ին, Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Քննչական կամիտեի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիներ: Քննչական կոմիտեի բակում հնչեցին նաև «Նիկոլ դավաճան» կոչեր:

Հայկ Մամիջանյանի լուսանկարը՝ Մեդիապորտ տելեգրամ ալիքից

Լրագրողների հետ զրուցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտարարեց. «Մենք մեր երկրում մեկ ամսից ավելի իշխանություն չունենք: Բայց մենք գնալով ավելի համոզվում ենք, որ Փաշինյանը չունի տարրական նամուս ու թասիբ: Եթե գիտեք՝ որևէ տեղ ձեզ ուրախ չեն տեսնել, կգնա՞ք այնտեղ: Փաշինյանի կուսակցականներն այնքան անաստված մարդիկ են, որ պատրաստ են կոչ անել գնալ ու հաշվեհարդար տեսնել քահանայի հետ»:

Քրեական գործերի հարուցման հետ կապված Հայկ Մամիջանյանն ասաց. «Ոչ Առուշ Առուշանյանին, ոչ այստեղի հավաքվածների մեծ մասին, ում արդեն բազում անգամներ բերման են ենթարկել, քրեական գործով չես վախեցնի»:

Նա նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հենց այս պահին վերապատրաստումներ են անցնում ոստիկանության զորքերում, որպեսզի մասնակցեն հանրահավաքներ ցրելու միջոցառումներին:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, խոսելով այն հոդվածի մասին, որով քրեական գործ է հարուցվել Առուշ Առուշանյանի նկատմամբ, ասաց. «Որպես իրավաբան ասեմ՝ այն հոդվածը, որով հարուցված է քրեական գործը՝ Քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածը, այդ հոդվածով որևէ դատական ակտ երբևէ չի եղել: Այդ հոդվածով գործ է հարուցվել նաև Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի նկատմամբ: Այդ հոդվածի ներքո փաստական հիմք չկա: Հոդվածում, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել Առուշ Առուշանյանի նկատմամբ, չկա իրավական տրամաբանություն: Վստահ եմ՝ դատարանն այս հիմքով հետագա ընթացք չի տալու: Հոդվածը բավականին խրթին գրված է, փաստական հանգամանքները, որևէ պատճառաբանություն կապ չունեն 2251 հոդվածի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031