Ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիք, նրանք իրենց կյանքն են վտանգի տակ դնում՝ այդ տարածաշրջանը խաղաղ կյանքի վերադարձնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահներն անցել են Լեռնային Ղարաբաղում դժվարագույն առաքելության իրականացմանը: Նրանց ներկայությունը դարձել է ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման երաշխիք»,- ասել է Պուտինը Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում:
Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները շատ բան են անում մարդասիրական իրավիճակի բարելավման և փախստականներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների պահպանման ուղղությամբ:
«Վտանգում են իրենց, ցավոք, կա կորուստ, իրենց կյանքն են վտանգում, որպեսզի այդ հող վերադառնա խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ