Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ներկա պահին բախվել է ոչ միայն առողջապահական համաճարակի եւ ռազմական դրության հետ, այլ նաեւ հայկական ֆուտբոլ ներմուծված ֆուտբոլային համաճարակի հետ. «Նորացված Փյունիկ»

Դեկտեմբեր 21,2020 16:33

ՀՖՖ Գլխավոր քարտուղարին

««Նորացված Փյունիկ» ՖԱ» ՀԿ-ին, այսուհետ նաեւ՝ Ակումբ, 18.12.2020 թ.-ին հասցեագրված ծանուցմամբ տեղեկացրել եք այն մասին, որ առկա են բոլոր հիմքերը Ակումբին ՀՖՖ անդամությունից հեռացնելու համար, սակայն, հիմք ընդունելով երկրում հայտարարված համաճարակային եւ ռազմական դրությունը, «մեծահոգաբար» որոշում եք կայացրել ««Նորացված Փյունիկ» ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունից հեռացնելու հարցը չներառել 28.12.2020 թ.-ին կայանալիք ՀՖՖ Ժողովի օրակարգում։

Ի պատասխան վերը նշված ծանուցմանը հայտնում եմ հետեւյալը.

Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին բախվել է ոչ միայն առողջապահական համաճարակի եւ ռազմական դրության հետ, այլ նաեւ հայկական ֆուտբոլ ներմուծված ֆուտբոլային համաճարակի հետ, որի առաջացման ակունքներում կանգնած են ՀՖՖ կանոնադրության կոպիտ խախտումներով ՀՖՖ ղեկավար պաշտոնները ուզուրպացրած անձինք։ Հետեւապես, Ակումբի գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար հիմնական խոչընդոտը հանդիսացել եւ այս պահին էլ հանդիսանում է ՀՖՖ ներկայիս ֆեյքային ղեկավարությունը, ինչպես նաեւ իրենց կողմից հայկական ֆուտբոլ ներմուծված ֆուտբոլային համաճարակը։

Ինչպես մարդկության պատմության բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, վստահաբար, առողջ բոլոր ուժերի կողմից կհաջողվի հաղթահարել թե երկրի առողջապահական համակարգում, թե ֆուտբոլային համակարգում առկա համաճարակները։

Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՖՖ բոլոր այն պաշտոնյաները, որոնք, օգտվելով երկրում ստեղծված քաոսային իրավիճակից, ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են եղել հայկական ֆուտբոլում ապօրինի որոշումների կայացման մեջ, այդ թվում՝ ՀՖՖ կանոնադրության կոպիտ խախտումներով Ակումբի անդամությունը կասեցնելու եւ ակնհայտ սուտ մատնություններ կատարելու մեջ, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

«Նորացված Փյունիկ» ՖԱ» ՀԿ նախագահ՝

Ռաֆիկ Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031