Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եկեղեցու դեմ ուղղված հրապարակային կոչերը զուգորդված են եղել բռնությամբ. փաստաբանը դիմել է գլխավոր դատախազին

Դեկտեմբեր 21,2020 16:28

Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանի նկատմամբ՝ բռնությամբ գործադրված կրոնական թշնամանք հարուցելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կրոնով պայմանավորված բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու վերաբերյալ փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Առաջինը նշվում է ՀՀ քրօրենսգրի 226 հոդվածը («Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը»)։ «Ուսումնասիրելով ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Ավագյանի գրառումներն ու իր կողմից տեղադրված տեսանյութը՝ գտնում եմ, որ առկա են կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողությունները, որը հրապարակային է, եւ առկա է նաեւ բռնության սպառնալիք»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։։

Ըստ փաստաբանի՝ Արսեն Ավագյանը հանդիսանում է պաշտոնատար անձ։ Երթի տրամաբանությունից պարզվում է, որ հենց նա է կազմակերպել երթը, միանշանակ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ անելով,  որոնք զուգորդված են բռնություն կատարելու սպառնալիքով ու դա արվում է հրապարակային։ «Երթի տրամաբանությունից անկողմնակալ դիտորդը հասկանում է, որ դա կազմակերպված ակցիա է եկեղեցու դեմ»,–ասաց նա։

Վահան Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ հանցագործության մասին հաղորդման մեջ վկայակոչել է ՀՀ քրօրենսգրքի 226.2 հոդվածը՝ «Բռնութուն գործադրելու հրապարակային կոչերը»։ «Բնականաբար այս երկու հոդվածի հանցակազմերը հակասում են իրար, սակայն առավելագույնի սկզբունքով նշել եմ երկու հոդված, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը քննության արդյունքում պարզի, թե որ հոդվածի հանցակազմը կա Արսեն Ավագյանի գործողություններում»,–ասաց Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սիսիանի հոգեւոր հովիվը հրաժարվել է ձեռքով բարեւել։ Սիսիանցիները որոշել են հաշվեհարդար տեսնել քահանայի հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031