Ադրբեջանական դիրքերը հասել են անմիջապես Կապանի քթի տակ և կարող են պարսատիկով կրակել Կապանի վրա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ ԼՀԿ սյունեցի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ պատերազմը չի ավարտվել և ԽՍՀՄ սահմաններով քարտեզագրումը հանգեցնելու է շատ ծանր հետևանքների։
«Մենք՝ զանգեզուրցիներս անընդհատ պատերազմական թոհուբոհի մեջ ենք և մենք շատ լավ գիտենք պատերազմի գինը, խաղաղության գինը, հենց այդ է պատճառը, որ սյունեցիները ոտքի են կանգնել»։
Պատգամավորի խոսքով՝ գյուղատնտեսական, անասնապահական աշխատանքների սկսվելուց հետո բնակիչների համար շատ վտանգավոր է լինելու․ «Մենք երաշխիք չունենք, որ մարդը անասունը հանի արոտի, ինքը հետ կվերադառնա, իսկ մենք տեսանք, որ այդ համաձայնագրից հետո նաև գերեվարվեցին մեր քաղաքացիները։ Այս պահին ամենահրատապը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, որովհետև Կապանում բավականին մարդիկ վաճառքի են հանել իրենց տները, որպեսզի տեղափոխվեն»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: