Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիսիանի քաղաքապետ. «Վարչապետը թող գար Տաթև և կտեսներ, թե քանի հարյուր մարդ է դուրս եկել ու փակել ճանապարհը». «Փաստինֆո»

Դեկտեմբեր 21,2020 15:31

«Փաստինֆո». «Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը, որում նա համոզմունք է հայտնում, թե Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում իր մուտքն արգելել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ այնտեղ ապրող բնակիչներն իրեն ընդունում են այնպես, ինչպես ընդունեցին Սիսիանում։

Հարցին՝ որտե՞ղ է եղել Սիսիանի քաղաքապետը՝ Փաշինյանի Սիսիան կատարած այցի ընթացքում, Արթուր Սարգսյանը պատասխանել է՝ Տաթև տանող ճանապարհին, որտեղ հարյուրավոր սյունեցիների հետ փակել են դեպի Սյունիք բերող ճանապարհը, որպեսզի հողատու վարչապետը չմտնի մարզ. «Ինչպե՞ս մենք կարող ենք հանդուրժել դրա մուտքը Սյունիքի մարզ, երբ նա խաթարել է մարզի խաղաղ ու անվտանգ կյանքը, հարվածի տակ է դրել ոչ միայն այստեղ ապրող մարդկանց և մարզի ճակատագիրը, այլ նաև ողջ երկրի։ Թող գար Տաթև և կտեսներ, թե քանի հարյուր մարդիկ են դուրս եկել ու փակել ճանապարհը, ոչ թե Սիսիանում մի տասը հոգու հետ հանդիպեր ու հետ փախչեր Սյունիքից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031