Պենզայում (Ռուսաստան) անցկացված օլիմպիական խաղերի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարում սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը գերազանց մրցելույթներ է ունեցել:
Արդեն իսկ Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկը նախ 82,899 միավորով նվաճել է բազմամարտի չեմպիոնի տիտղոսը, ապա առանձին գործիքների վրա հավասարը չի ունեցել ազատ վարժություններում, նժույգաթափքում եւ հենացատկում, իսկ օղակներում եւ պտտաձողում դարձել է բրոնզե մեդալակիր:
Այս մրցումներում Հայաստանի երկրորդ պատվիրակը՝ Արմեն Պետրոսյանը, բազմամարտում բավարարվել է 9-րդ հորիզոնականով, իսկ զուգափայտերում բարձրացել պատվո պատվանդանի 3-րդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ