Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէր կարելի մի հատ տգետ գեղցու, բարձրագույն կրթություն չունեցող, բերել Երեւան ու դարձնել կուռք». Հրանտ Բագրատյան

Դեկտեմբեր 21,2020 15:09

«Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2021-ը չի մնա: Այսօր առավոտ ձերբակալել են  Գորիսի քաղաքապետին: Տեսնում եք, ժողովուրդը չի թողնում: Ժողովուրդը շուտով նրան չի թողնելու տուն մտնի, նա մնալու է անտուն»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ օրինակ բերելով Պագանինիին. «Հիշո՞ւմ եք ոնց Պագանինին մեռավ, նրան եկեղեցին թույլ չէր տալիս թաղեին: Ես վախենամ` նա էլ այդպես հանգրվան չգտնի»:

Ըստ Բագրատյանի, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, որովհետեւ վախենում է, որ կենդանի չի մնա. «Ես կրծքով կպաշտպանեմ նրան, որ գա դատարանում դատվի: Իսկ այդ դատը կտեւի տարիներ: Հայ ժողովուրդը պիտի տեսնի սա: Սա դաս պիտի լինի»: Բագրատյանը ենթադրում է, որ շուտով մարդիկ չեն թողնի, որ Փաշինյանը մտնի կառավարության շենք՝ աշխատելու, հետո չեն թողնի, որ մտնի կառավարական ամառանոց՝ քնելու. «Չեն թողնի, որ իր ոտքը կպնի հայոց հողին, հասկանո՞ւմ եք, ստիպված է լինելու ինչ-որ մի ծառի վրա բարձրանա մնա: Այն, ինչ նա արել է, խայտառակություն է: Նա կոտրել է հայ ժողովրդի մեջքը»:

Բագրատյանի խոսքով՝ Սյունիքի դեպքերը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու Երեւանից դուրս մի տեղ գնալ, իսկ եթե դուրս եկավ, Երեւան չի կարող գալ, արդեն Երեւանը կփակեն. «Նիկոլ Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է»:

Հրանտ Բագրատյանը վստահ է, որ հնարավոր է հետ բերել Շուշին ու Հադրութը: Իսկ թե ինչու պատերազմ եղավ, նա ունի իր բացատրությունը. «Չէր կարելի մի հատ տգետ գեղցու, բարձրագույն կրթություն չունեցող, բերել Երեւան ու դարձնել կուռք, նստել, լսել, թե տեսեք ինչեր է ասում: Նա ի՞նչ պիտի ասեր: Սրա համար պատժվում են; Սա ինքնաապտակ էր հայ ժողովրդին: Ով որ ասում է՝ սա խիար է, աղը մի առեք, մի վազեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, էժան մի՛ եղեք, ժողովո՛ւրդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031