Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բղավոցներ՝ Սիսիանի եկեղեցում. քահանան օդում թողեց վարչապետի ձեռքը. քաղաքացիները զայրացած են

Դեկտեմբեր 21,2020 14:43

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիսիանի քաղաքային պանթեոն եւ այնուհետեւ հարեւանությամբ գտնվող եկեղեցի այցի ժամանակ այսօր միջադեպ տեղի ունեցավ: Փաշինյանը եկեղեցում մոտեցավ Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանին, ձեռքը պարզեց բարեւելու, սակայն հոգեւորականը նրա ձեռքը չսեղմեց: «Ես պարզապես խորհուրդ եմ տվել՝ սպասել Աստծո դատաստանին, ուրիշ ոչինչ»,- կատարվածի մասին Yerkir.am-ին պատմել է քահանան:

Այս միջադեպը զայրացրել էր վարչապետի կողմնակիցներին, եւ նրանք շտապել էին եկեղեցի՝ նախատելու տեր հորը:

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Ավագյանը, որի անձնական տեղեկատվության բաժնում նշված է, որ աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, տեսագրում էր քաղաքացիների երթը դեպի եկեղեցի: «Բռնություն չենք իրականացնում: Խաղաղ ձեւով կխնդրենք, որ չմտնի եկեղեցի: Խնդրում եմ՝ լուռ, եկեղեցում ենք»,-հայտարարում էր նա: Եկեղեցում արդեն իսկ մարդիկ կային, որոնք փնտրում էին տեր հորը, ասում, որ ինքը, որպես տեր հայր, պետք է ընդունի ցանկացած քաղաքացու:

«Սիսիանի չակերտավոր հովիվ, ժողովուրդը եկեղեցում է, բայց դու չկաս: Հորդորում ենք վաղվանից եկեղեցի չմտնել այլեւս, որովհետեւ դու կապ չունես մեր հոգեւոր արժեքների հետ»,-ասում էր Արսեն Ավագյանը, ապա հորդորում դուրս գալ եկեղեցուց: Մարդիկ, սակայն, շարունակում էին բղավոցները:

Արսեն Ավագյանը հայտարարեց. «Այսօր Սիսիան էր ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այցելել եկեղեցի եւ մոմ վառել: Սիսիանի տեր հայր կոչվածը փորձել է վարչապետին դուրս հրավիրել եկեղեցուց եւ համարձակվել է վարչապետի ձեռքը չսեղմել: Մենք հայտարարում ենք, որ նա չի ներկայացնում Սիսիանի եկեղեցու հոգեւոր արժեքները: Հորդորում ենք այս պահից էլ ոտք չդնի եկեղեցի»: Ի դեպ, Պարգև քահանա Զեյնալյանն ասել է. «Ես Նիկոլ Փաշինյանին դուրս չեմ հրավիրել, նա դուրս էր գալիս»:

Ապա փոխոստիկանապետ ներկայացած անձը դիմեց եկեղեցու դիմաց հավաքված սիսիանցիներին, ասաց, որ տեր հայրը, ինչպես համոզվեցին, եկեղեցում չէ, բայց եկեղեցու դուռը փակելն անընդունելի է. «Բոլորը հասկացան ձեր գալու իմաստը, բայց խնդրում եմ՝ գնալ տներով ու չփակել եկեղեցու դուռը: Աստծո տան դուռը բաց պահեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Եկեղեցականները անձնապէս կրնան կարծիք ունենալ, բայց որպէս հովիւ հաւատացեալներու պէտք են ըլլալ հանդուրժող,Քրիստոսի օրինակի նման,որ տեւական շփում ունէր Փարիսեցիներու-սադուկեցիներու- և ամէն տեսակ ՛՛այլանդակութիւններու՛՛ հետ որպէսզի զիրենք սիրաշահի …
    99 ոչխարները թողաց՛ գնաց 100-երորդ մոլորածի ետեւէն և երբ իր հարազատները կը գանգատէին որ ինչ գործ ունի սամարացի կնոջ հետ աղբիւրի մօտ,Յիսուսի պատասխանը եղաւ ՛՛ես եկած եմ անոնց համար որ Աստուծմէ հեռացած են ,որպէսզի ըլլանք ՄԷԿ ՀՕՏ և ՄԷԿ ՀՈՎԻՒ ։ Յայտնի է որ Աւետարան շատ ընթերցող չեն մեր ՚՚նոր հոգեւորականները ՚՚ ։ Ցաւալի է ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031