Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այսօր կան կոռուպցիոն սխեմաներ, դրանք նախեւառաջ կապված են Դավիթ Տոնոյանի եւ այսպես կոչված Պատրոն Դավոյի հետ». Հրանտ Բագրատյան

Դեկտեմբեր 21,2020 14:26

«Այս պահի դրությամբ մենք համաշխարհային մակարդակի մի ինտրիգ ունենք, դա Արմեն Սարգսյանն է»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պարզաբանելով. «Նա երեք անգամ հոկտեմբերի 10-20-ի հատվածում հարցազրույց է տալիս եւ ասում է՝ ա՛յ մարդ, ամոթ չե՞ք անում, ինչի մենք գազամուղ, նավթամուղ խփո՞ղ ենք: Չգիտես ինչու, պատերազմի օրերին Արմեն Սարգսյանը արտակարգ հետաքրքրություն է ցուցաբերում նավթամուղների, գազամուղների նկատմամբ: Ղարաբաղի կոմպետենտ բարձրագույն ղեկավարությունից մեկ-երկուսն ինձ ասել են, որ այս մարդը 2,5 տարում նախագահ լինելով՝ Ղարաբաղ եկել է 2-3 անգամ ու չի գիշերել Ղարաբաղում երբեք, անպայման հետ է գնացել: Չի գիշերել, որովհետեւ լավ իմանում էր, որ հեսա հետ ենք տալու: Ինչի՞ ես ասում՝ մենք նավթամուղ խփող չենք, բա ի՞նչ ենք, բա ե՞րբ պիտի խփեինք նավթամուղ»:

Բագրատյանը խոսեց նաեւ կոռուպցիոն սխեմաների մասին. «Այսօր կան կոռուպցիոն սխեմաներ, դա ակնհայտ է: Այն նախեւառաջ կապված է Դավիթ Տոնոյանի եւ այսպես կոչված Պատրոն Դավոյի հետ, մենք արդեն հավաքում ենք փաստեր; Ասենք, կար զրահաբաճկոն մինչեւ 300 դոլար, շատ ավելի թանկ գնով հայտնվում են բաճկոններ գնած: Կամ «ОСА АК» արկ են գնել, այն կարելի է օգտագործել երկրորդ սերնդի ինքնաթիռների դեմ: Երկրորդ սերնդի ինքնաթիռ հակառակորդն այլեւս ոչ մի հատ չունի: Մենք Ղարաբաղում ունեցել ենք 6 հատ ТОР, եթե ունենայինք 12 հատ, երբեք պատերազմը չէինք կրվի: Կամ ի՞նչ գործ ուներ հակաօդային պաշտպանությունը Շուշիում կենտրոնացած, մեր ժամանակ այն Չոբանքարայում էր՝ Էջմիածնի կողմ, այստեղից էինք մենք հրահանգ տալիս խփելու: Դա մտնում էր ՊՆ-ի կոմպետենտության մեջ: Կամ ինչի՞ էիք առել 4 հատ ՍՈՒ-30 ինքնաթիռներ, ամբողջ պատերազմի ընթացքում մի քանի զորագունդ Երեւանում զբաղված էին այդ ինքնաթիռները հակառակորդի դրոններից պահելով»:

Բագրատյանն ասաց, որ կան դեպքեր, երբ գործ ունենք հանցավոր անգործության հետ ու որպես օրինակ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունը նշեց. «Այդ մարդը ապրիլյան պատերազմ է քննում 2 տարի, փոխանակ քններ այսօրվա բանակի վիճակը»:

Բագրատյանի համար տարակուսելի է՝ այսօրվա ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը բավական գրագետ է, վարչապետի խորհրդականն էր, ինչո՞ւ չի ասել՝ այս ի՞նչ եք անում, չի ասել, դարձել է նախարար, հետեւաբար սա նույնպես հանցավոր անգործության սցենարի մեջ է տեղավորվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031