Սյունիք աշխատանքային այցի ժամանակ այսօր բնակիչները հավաքվել էին՝ դիմավորելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բազմությանը մոտենալով՝ Փաշինյանը նախ նշեց, որ այսօր նախատեսվել էր Գորիս, Կապան եւ Մեղրի էլ այցելել. «Մենք չենք իրականացրել կազմակերպչական աշխատանք: Երբ տեսա, որ այստեղ այսքան մարդ է հավաքված, հուզիչ է, որ զոհվածների հարազատներն էլ են եկել»:
Փաշինյանը շեշտեց, որ մարդկանց մի մասն այսօր առավոտից ճանապարհ է փակել, ինչի արդյունքում մեքենաների մեծ կուտակումներ կան. «Ինչո՞ւ են ճանապարհ փակել, որովհետեւ երբ ձեզ տեսա, հասկացա, որ Գորիսում էլ է այս վիճակը լինելու, Կապանում էլ, Մեղրիում էլ, Շուռնուխում էլ…ժողովուրդն այսօր ավելի խորն է հասկանում իրադրությունը: Ես այն կարծիքին եմ, որ սադրանքներին չպետք է տրվել: Մարդիկ կան, որ ուզում են բախումներ հրահրել, ոստիկանների հետ բախվել, մենք չենք տրվելու սադրանքներին, բայց գործարք եմ առաջարկում ճանապարհը փակածներին: Նման չկազմակերպված հավաք ենք ունենալու նաեւ Գորիսում, Կապանում, Մեղրիում, եւ նրանք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի: Եթե այդպես չի, ես առաջարկում եմ հեշտ ապացուցելի բան: Բացեք ճանապարհը, գնանք Գորիս, տեսնենք, թե ինչ է կատարվում եւ ինչ են մտածում մարդիկ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Ինչպես արդեն հաղորդել ենք՝ ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում վարչապետը գրեց. «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։
Առավել եւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։
Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»: