Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա 2010թ.-ին նախարար ու պատգամավոր եղածները ինչո՞ւ չէին խոսում այդ օրենքից, ինչո՞ւ չեն գրել Արցախի հանրապետություն». վարչապետ

Դեկտեմբեր 21,2020 13:43

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Սյունիքի սահմաններին կատարվողը այն հանձնելու, անվտանգությունը հարվածի տակ դնելու գործընթաց է: Իրականում հակառակն է: Խնդիրն այն է, որ երբ մեր սահմանապահ զորքերը կանգնեցվում են ՀՀ սահմանին, դրանով ուժեղանում է մեր անվտանգության աստիճանը»,-Սյունիք աշխատանքային այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Մեզ ասում են, թե ինչու ենք սահմանին կանգնեցնում, ո՞վ է որոշել այդ սահմանը: Նման հարց տալիս են նաեւ օրինակ 2010թ.-ին ԱԺ պատգամավոր եւ նախարար եղած մարդիկ: Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները որոշվել են ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքով, որն ընդունվել է 2010թ.-ին եւ որով Ներքին Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչատարածքային նկարագրում տրված է նաեւ Ադրբեջանի հետ սահմանը: Այսինքն, դա 2010թ.-ին է եղել: Բա ինչո՞ւ է կառավարությունն այդ ժամանակ ներկայացնել այս օրենքը: Դրանում նկարագրված են այսօրվա խնդրահարույց սահմանները: Հիմա այդ տարիներին պաշտոնյա եղածները մեզ ասում են, թե ինչու ենք այդ սահմանը ճանաչում, բայց չէ՞ որ դա իրենց ժամանակ գրված օրենք է, բա ինչո՞ւ չեն գրել Արցախի սահման, ինչո՞ւ չեն ասել»:

Փաշինյանը նշեց. «2010թ.-ին գիտեք, թե ով է եղել այս տարածաշրջանի պատգամավոր: Պետք է նայել՝ ո՞նց է քվեարկել: Համենայն դեպս, իր խմբակցությունն է կողմ քվեարկել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031