Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։
Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից, ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։
Փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»։
Կարդացեք նաև