Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների բլոկ-մոդուլային քաղաքը պատրաստ է. ի՞նչ հարմարություններ ունի քաղաքը

Դեկտեմբեր 21,2020 11:33

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար նախատեսված բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը, որը գտնվում է Ստեփանակերտում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Այն նախատեսված է 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար:
Ներկայումս ընթանում են ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքները, որոնք, ըստ նույն աղբյուրի, շուտով կավարտվեն: Բլոկ-մոդուլային քաղաքում կան բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, ժամանցի սենյակ, շտաբ եւ գրասենյակ, զենքի եւ ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ։

ՌԴ ՊՆ-ն նաեւ հայտնում է, որ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն արդեն ականազերծել են շուրջ 238 հեկտար տարածք, 93 կիլոմետր ճանապարհ, 423 բնակելի տուն: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ։

Ըստ ՌԴ ՊՆ-ի` ԼՂ-ում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը: Ըստ հաղորդագրության, հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը ոչնչացվում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031