Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ նոր գործադիր տնօրեն է նշանակվել Թոբիաս Մյունխմայերը: Նա կփոխարինի Ջորջ Ջակոմինիին, որը հիմնադրամը ղեկավարել է վերջին հինգ տարիներին: Նորանշանակ գործադիր տնօրենը բնապահպանության ոլորտում աշխատանքի հարուստ փորձ ունի, եղել է Greenpeace-ի երկարամյա աշխատակից:
Ստանձնելով պաշտոնը՝ նորանշանակ տնօրենը նշել է, որ մեծ ոգևորությամբ է սկսում աշխատանքը Կովկասի բնության հիմնադրամում ՝ լծվելով այս տարածաշրջանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:
Ջորջ Ջակոմինին հաջողություն է մաղթել հիմնադրամի հետագա աշխատանքներին արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: CNF- ի խորհրդի նախագահ Դեյվիդ Մորիսոնն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ջորջ Ջակոմինիին հինգ տարիների ընթացքում իրականացրած գործունեության համար և մասնագիտական հաջողություն մաղթել հետագա աշխատանքում, միաժամանակ, հույս հայտնել, որ CNF- ի հաջողություններն ու զարգացումը արդյունավետորեն կշարունակվեն արդեն նորանշանակ տնօրենի հետ:
Կովկասի բնության հիմնադրամ