Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Միսկարյան. Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա միջազգային կոնսենսուսի հետևանք էր

Դեկտեմբեր 21,2020 10:55

Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս շատերն են մտահոգվում, որ Հայաստանը կարող է վերջնականապես դադարել գոյություն ունենալ որպես պետություն։

Ըստ էության կա դրա երկու հնարավոր տարբերակ։

1.Թուրքադրբեջանական տանդեմը պատերազմ է սկսում Հայաստանի դեմ և գրավում այն

2.Հայաստանին պարտադրում են մտնել Ռուսաստանի կազմի մեջ։

Ես գտնում եմ, որ երկու սցենարներն էլ աբսուրդի ժանրից են։ Ինչո՞ւ

Ակնհայտ էր՝ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա միջազգային կոնսենսուսի հետևանք էր։

Առնվազն Մինսկի խմբի համանախագահների մակարդակում արձագանքները դրա հետևանք էին։ (Հիշեք Թրամփի խոսքերը, երբ նա այլ բան չասաց, քան «Հայերը թող լավ ըլնեն, հորս արև, ու զգույշ»):

Վրաստանի կողմից Հայաստանի օդը փակելու հարցը ընդհանրապես չարծարծվեց միջազգային հանրության կողմից։

Պատերազմի ընթացքում, իհարկե, եղան կոչեր, բայց դրանք ավելի շատ այդ պետությունների կողմից հետագայում «դիրքավորվելու» քայլեր էին, քան թե պատերազմին խառնվելու, կամ այն դադարեցնելու։

Ես չեմ բացառում տարածաշրջանում լայն պատերազմի չնչին հավանականությունը, բայց նախ, եթե եղավ, դա չի լինելու Հայաստանի համար, և երկրորդ մենք էդտեղ անելիք չենք ունենալու, գուցե, բացի պատսպարվելուց։ Բայց էլի եմ ասում, հավանականությունը շատ չնչին է։

Ինչ վերաբերում է Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելուն։

Հայաստանի պետական պարտքը կազմում է գրեթե 8 մլրդ դոլար։

Հայաստանի պահուստային ֆոնդը դատարկ է:

Հայաստանի բնակչությունը ծերացող է, և Հայաստանի թոշակառուները հիմա ստանում են ավելի քիչ թոշակ, քան Ռուսաստանի թոշակառուները։

Հայաստանի սահմանները պաշտպանված չեն:

Հայաստանը տնտեսությունը անշնչացած է:

Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանին գրեթե կրկնակի անգամ թանկ, քան իր ներքին շուկայում։

Տնտեսապես Հայաստանը խիստ կախված է ռուսական կապիտալից:

Ռուսաստանը ի դեմս Հայաստանի ունի միջազգային կազմակերպություններում հավելյալ ձայն:

Ու էլի հազար հարցեր, ու այդ թվում Դոնբասի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Ղրիմի, Մերձդնեստրի խնդիրները։

Դուք, որ Ռուսաստանը լինեիք կգնայի՞ք մի քայլի, որը թե տնտեսապես, թե քաղաքականապես ձեռնտու չի ձեզ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը ավելի պրագմատիկ է, քան կարող է թվալ։

Էնպես որ, ըստ իս, Հայաստանը որպես պետություն շարունակելու է ապրել։ Էստեղ շատ կարևոր է, թե որպես ինչպիսի պետություն, իսկ դա մեծապես կախված է մեզանից։ Մեզանից է կախված Հայաստանի Հանրապետության թե գոյությունը, թե զարգացածության աստիճանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031