Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատություն Գորիսի քաղաքապետին․ պահանջում են սյունեցիները

Դեկտեմբեր 21,2020 10:30

«Թող դրսից իր վրա խոսողներին պատասխանի։ Մեզ ասելիք չունի։ Քաղաքապետ է ձերբակալում, ինքը էդ կալիբրի մարդ չի։ Ինքը մեր վարչապետը չի։ Իր վախկոտ ձեռագիրն է՝ քաղաքապետ ձերբակալելը»,–ասում է Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան իր տնից ոստիկանություն բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից պարզաբանել են, որ նա բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Մենք մեր ղեկավարների կողքին ենք։ Ազատություն Առուշանին։ Դավաճան Նիկոլ, հեռացիր, դու այս անարատ հողում անելիք չունես»,–բարձրաձայնում են սյունեցի ցուցարարները, որոնք վաղ առավոտից փորձում են փակել Երեւանից մարզ մտնող ավտոճանապարհը՝ չթողնելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Սյունիք։

«Ազատեք Առուշանյանին, մենք տուն չենք գնալու, եթե հավաքվել ենք Սյունիքի ամենացուրտ վայրում, ապա օրերով կմնանք»,–ասում են բողոքավորները։

Ոստիկանական ուժեր են կուտակվել նաեւ Շինուհայրից Տաթեւ տանող ճանապարհին, քանի որ Հայաստանի վարչապետը, ըստ ցուցարարների, Կապան հասնելու է այդ ճանապարհով։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ հայտարարեց, որ Սյունիք է գալիս ուղիղ նայելու սյունեցիների աչքերին եւ բոլոր հարցերին պատասխանելու նպատակով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031