Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին. Վահագն Վարագյան

Դեկտեմբեր 21,2020 10:08

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին:

«Սոսու պուրակ» արգելավայրը արևելյան սոսու Կովկասում ամենամեծ պուրակն էր, այն ստեղծվել էր 1958 թվականին:

Գտնվում էր Սյունիքի մարզի Հանդ գյուղի մոտ՝ Ծավ գետի հովտում, որտեղ կար 200-250 տարեկան հազարից ավել ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 35 մետրի: Պուրակում աճում են հազվագյուտ ու արժեքավոր այլ ծառեր ևս:

Իսկ ի՞նչ է արել շրջակա միջավայրի նախարարը պուրակը փրկելու համար, ոչինչ, բացառապես ոչինչ:

Դրա փոխարեն Ռոմանոս Պետրոսյանը երեկ Եռաբլուրում կանգնած մեր հերոսների դեռևս տաք շիրիմներին գոռում էր Նիկոլ վարչապետ:

Էս են սրանք ու սրա համար էս հողի վրա գերեզման չեն ունենալու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031