«Թող պաշտպանության նախարարը գա, տանեմ՝ ցույց տամ, թե ճանապարհը քանի տեղ է վտանգավոր: «Տաթեւ» ՀԷԿ-ն ուղիղ նշանառության տակ է, վաղը որ պատերազմ եղավ, խփեցին՝ «Տաթեւ» ՀԷԿ-ը վարի տվեցին, ո՞վ է պատասխան տալու: Որ քարտեզից գաղափար չունես, ինչի՞ ես խոսում: Օրվա մեջ այդ ճանապարհով ազատ ոչ ոք չի կարողանալու անցնի»,-վրդովված ասում էր Նորայր Ասրյանը՝ պաշտպանության նախարարին հրավիրելով միասին շրջելու: Նա նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին ընդդեմ վարչապետի այցին:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Գորիս համայնքի բնակիչները քաղաքապետ Առուշ Առուշանյանի կոչով փակել էին Գորիսի մուտքը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս:
Այդ առիթով ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով շատ քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես ծրագրած ցույցը: Այդուհանդերձ շատ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ:
«Թուրքին բերեցիք՝ մտցրիք ուղիղ Կապան, մինչեւ քո վարչապետ լինելը, մինչեւ քո նախարար լինելը թուրքը մեզնից 85 կիլոմետր էր հեռու: Ի՞նչն է անվտանգ: Այսօր ամեն ինչ անում են, որ վաղը պատերազմ լինի, չկարողանանք Սյունիքը պահել: Շատ վատ, խայտառակ վիճակում ենք մենք: Մեր քարտեզն Իշխանասարի գագաթով է գնում, ով, երբեւէ Իշխանասարի գագաթին եղել է, գիտի Վերիշեն, Գորիս, Քարահունջ բաց է, Սիսիանը կվերանա իր գյուղերով: Ո՞վ է ասում՝ անվտանգ է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ