Ըստ Երեւան-Կապան միջպետական ճանապարհը փակող ցուցարարների, հենց նոր տեղեկություն ստացվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի դեպի Կապան հասնել Շինուհայրի խաչմերուկից՝ Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհով, քանի որ Երեւան-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի Մ-2 մայրուղով գրեթե անհնար է անցնելը:
Ըստ մեր աղբյուրների, Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթեւ ձգվող ճանապարհը եւս շրջափակվում է ոստիկանների կողմից։
Միաժամանակ սյունեցիները նոր խմբերով՝ մարզի տարբեր բնակավայրերից մոտենում են շրջափակված վայրերին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է սյունեցիներին։ «Գալիս եմ Սյունիք՝ նայելու Ձեր աչքերին ուղիղ նայելով՝ Ձեր հարցերին պատասխանելու։ Ես որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր հարցերին կարող եմ պատասխանել»,-մասնավորապես ասել է վարչապետը։ Նա կոչ է արել բոլորին հավելյալ կրքեր չբորբոքել։ «Ձեզ հետ խոսելուց հայացքս չեմ փախցնի»,-ասել է վարչապետը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ