«Նիկոլ փաշա, մի պղծի զոհերի հիշատակը։ Սյունիք ոտ չդնես»,–ասում են Սյունիքի դարպասների մոտ հավաքված սյունեցիները։ Նրանք վաղ առավոտվանից որոշել էին փակել Սյունիքի դարպասները՝ Զանգերի հատվածում, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտք չդնի Սյունիք։
Հիշեցնենք, վարչապետը Սյունիք է գալիս՝ ծանոթանալու անվտանգության խնդիրներին։
Սակայն Շինուհայրի խաչմերուկում ոստիկանները փակել են միջպետական ճանապարհը եւ չեն թողնում ցուցարարները առաջ շարժվեն։
Առավոտյան էլ Գորիսի ոստիկանություն բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Կարդացեք նաև
Բազմաթիվ ոստիկաններ փորձում են ցրել բողոքի ցույցը։ Սյունեցիները դիմում են նրանց, որ դիմում գրեն եւ աշխատանքից ազատվեն։ «Տղերք, հողը սուրբ է»,-ասում են նրանք։
Ոստիկանները հորդորում են ճանապարհի երթեւեկելի մասը բացել։
«Թուրքը 120 կմ եկել է։ Տղերք, էգուց հասնելու են Երեւան, թողեք գնացեք Երեւան։ Հասկանում եք, հրաման եք կատարում։ Բայց դա դնենք մի կողմ, աշխատանք է, բայց պատիվը պահեք»,–հորդորում են սյունեցիները հանրապետության այլ մարզերից եկած ոստիկաններին։
«Մենք պատերազմի ենք պատրաստվում, բայց Նիկոլը չպիտի լինի մեր հրամանատարը»,–ոստիկաններին ասում են սյունեցիները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ