Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է հզորացնել երկիրը և հաղթել, տարածքային կորուստները վերականգնել, բայց ազգային արժանապատվության կորուստը ամենացավալին է․ Անդրանիկ Մանուկյան

Դեկտեմբեր 20,2020 22:47

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եռաբլուրում ննջեցող մեր Հերոսները, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի և Հայ ազգի, չէին հավատա, որ իրենց Հիշատակի օրը կդառնա մեր ազգի պատմության ամոթալի օրերից մեկը։

Միջազգային մամուլի մի մասը ցավով, մյուս մասն էլ ծաղրելով լայնորեն լուսաբանել է Եռաբլուրում երեկվա տեղի ունեցած խայտառակությունը։

Մի՞թե հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող ազգը այդպես է հարգում և հարգանքի տուրք մատուցում իր Հերոսներին։

Մի՞թե նրանք զոհաբերեցին իրեց կյանքը, որ իրենց շիրիմները «հայի տականքը» ոտնատակ անի, իսկ Եռաբլուրը քաղաքական ռազբորկաների հարթակ դառնա։

Պարտությունից (առավել ևս, որ Հայ զինվորը չի պարտվել) հետո կարճ ժամանակահատվածում կարելի է հզորացնել երկիրը և հաղթել, տարածքային կորուստները վերականգնել, բայց ազգային արժանապատվության կորուստը ամենացավալին է և այն կարող է դառնալ թշնամու կողմից պլանավորված «Հայ ազգի ինքնաոչնչացման ծրագրի» գլխավոր նախադրյալը։ Դժբախտաբար Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա վառ ապացույցն են։

Հարգելի հայրենակիցներ, ուշքի եկեք։

Հանեք ձեր միջի հուսահատությունն ու պարտվողի հոգեբանությունը, այն կործանարար է։
Պետություն կառուցելու և հզորացնելու անսխալ դիվանագիտություն (ինչը վերջին շրջանում իսպառ բացակայել է) վարելու, մեր 10-12 միլիոնանոց ազգի (սև ու սպիտակ) ունեցած պոտենցիալը ճիշտ օգտագործելու արդյունքում հնարավոր է չեզոքացնել մեր երկրին և ազգին սպառնացող բոլոր վտանգները և կառուցել մեր երազած երկիրը։

Մենք սխալվելու իրավունք այլևս չունենք, «լիմիթը» սպառել ենք։
Իսկ մեր քաջորդիները թող ննջեն խաղաղությամբ և եթե կարող են ներել, թող ներեն մեզ երեկվա «մատուցած» հարգանքի տուրքի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031