Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեհաստանում հանրահայտ օպերային երգչուհու` հայուհի Եվա Մոհդեսյանի մասին ֆիլմ է նկարահանվել

Դեկտեմբեր 20,2020 19:22

Լեհաստանում ավարտվել են «Մայրիկը դիմանկարից» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումները։

Լեհ ռեժիսոր Բարբարա Բիելեցկան իր կարիերայի ընթացքում շատ ֆիլմեր է նկարել, սակայն այս մեկն առանձնահատուկ է։
Ռեժիսոր Բիելեցկան արմատներով հայ է, նա հանրահայտ օպերային երգչուհի Եվա Մոհդեսյանի ծոռնուհին է։ Փաստավավերագրական ֆիլմը Եվա Մոհդեսյանի կյանքի պատմությունն է, նրա անցած ուղին, կյանքում կրած բազում դժվարությունները։

Բարբարա Բիելեցկա

«Մեծ հայուհու մասին ֆիլմ նկարելու հնարավորությունն արվեստագետիս համար մարտահրավեր է։ Անդրադարձն անցյալին ինձ համար արմատներս գտնելու, ճանաչելու, հպարտանալու առիթ է»,-նշել է ռեժիսոր Բիելեցկան։

Հոկտեմբերյան հեղափոխության սկզբում մեծ դժվարություններ էր սպասվում Եվա և Անտոնի ամուսնական զույգին։ Հրաշքով փրկվելով բոլշևիկների կողմից գնդակահարությունից՝ նրանք փախչում են Լեհաստան։ Չնայած մեծ դժվարություններին՝ Եվա Մոհդեսյանը 1930-ականներին Սասնովիեց քաղաքում հիմնում է արվեստի,երաժշտության տունը։ Դպրոցը շատ կարճ ժամանակահատվածում արդեն մեծ համբավ ուներ։

Երաժշտության, արվեստի դպրոցը պատրաստում էր օպերային երգիչների, որոնք պատերազմից հետո մեծ ճանաչում ձեռք բերեցին։
«Սա ֆիլմ է հզոր և ուժեղ հայ կնոջ մասին, ով մեծ ներդրում ունի լեհական մշակութային կյանքում»,-ասում է ռեժիսորը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է տարեվերջին։

Անահիտ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031