Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ Տիրան Խաչատրյանը Նաիրա Զոհրաբյանին դատի է տվել. պատգամավորը դեռ ծանուցում չի ստացել

Դեկտեմբեր 20,2020 17:48

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, որը արցախյան վերջին պատերազմում պարգեւատրվեց Հայրենիքի շքանշանով, դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դեմ։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Տիրան Խաչատրյանը Նաիրա Զոհրաբյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հասցված վիրավորանքի համար եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 18-ին եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ  Ամալյանին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայցի առնչությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ չեմ մեկնաբանում, քանի որ ես ոչինչ չեմ ստացել, երբ կստանամ՝ կխոսեմ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին տիկին Զոհրաբյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայր, որի մի մասը եռակողմ ստորագրված փաստաթղթով անցնում էր ադրբեջանական կողմին: Նա, անդրադառնալով այդ թեմայի վերաբերյալ Տիրան Խաչատրյանի ասուլիսին, նշել էր.

«Ես իրեն էսօր խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր «Արցախի հերոսի» կոչումը տանել Եռաբլուր եւ Եռաբլուրում էլ մի բուռ հող ուտել։ Էդ ի՞նչ էր նշանակում՝ «մեզ դուրս հրավիրեցին», «մենք տեղյակ չենք», «դե հիմա էդպես եղավ»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031