Հայաստանի սամբիստները Աշխարհի գավաթի խաղարկության փուլից վերադառնում են հինգ մեդալով:
Մոսկվայում կայացած սամբոյի հիմնադիր Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարին, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլ է, մասնակցել է 130 մարզիկ 14 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Մեր հավաքականի ներկայացուցիչները նվաճել են հինգ մեդալ:
Աշխարհի, Եվրոպայի ու Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում ճանաչվել է արծաթե մեդալակիր: Մրցումային երկրորդ օրը Սամվել Բադալյանը մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում Հայաստանի հաշվարկին բերել է երկրորդ արծաթե մեդալը։
Մարզական սամբոյում բրոնզե մրցանակակիր դարձել են Արամ Աղաջանյանը՝ 62 կգ քաշային կարգ և Վահագն Չալյանը (90 կգ), իսկ կանանց 56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճել է Վարսիկ Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ