Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում վեցօրյա պայքարից հետո ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի այս տարվա մեծահասակների առաջնությունը: Տղամարդկանց ութ քաշային կարգերում մեդալները վիճարկել են 50, իսկ կանանց երեք քաշային կարգերում ՝ 6 բռնցքամարտիկներ:
Ըստ քաշային կարգերի, Հայաստանի 2020 թվականի չեմպիոնի կոչումը նվաճել են՝
- Կանայք՝ 48 կգ՝ Լիլիթ Դալաքյան, 64 կգ՝ Սոնա Հարությունյան եւ 75 կգ՝ Անի Հովսեփյան:
- Տղամարդիկ՝ 52 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 57 կգ՝ Արթուր Ղազարյան, 63 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 69 կգ՝ Արմեն Մաշակարյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 81 կգ՝ Համբարձում Հակոբյան, 91 կգ՝ Հենրիկ Սարգսյան եւ +91 կգ՝ Դավիթ Չալոյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ