Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին ավելի կարևոր դերակատարում, քան մեր երիտասարդներին ուղղորդելն է, չեմ տեսնում․ Հասմիկ Պապյան

Դեկտեմբեր 20,2020 16:44

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք, հույս չունենաք…

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը ստանձնելու առիթով:

Առաջարկը ստացել եմ դեռևս տարեսկզբին, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կողմից: Համավարակի պատճառով կարողացել եմ ընդունել այն ավելի ուշ՝ հոկտեմբերի 12-ին: Ովքեր որ ակնկալում էին ինձ համար ավելի բարձր պաշտոններ, ասեմ, որ այս պահին ավելի կարևոր դերակատարում, քան մեր երիտասարդներին ուղղորդելն է, չեմ տեսնում:

Դրա լավագույն ապացույցն էր մեր մեկնարկը՝ Բեթհովենի 250-ամյակին նվիրված դեկտեմբերի 17-ի համերգը, որը փաստեց, թե ինչպես ուսանող երգիչները կարող են կարճ ժամանակում համախմբվել և անել անհնարինը: Հայտնում եմ բոլորին իմ խորին շնորհակալությունը:

Վերջում ուզում եմ մեկ անգամ ևս հստակեցնել, որ ունեի և հիմա էլ ունեմ բոլոր հնարավորությունները Հայաստանից դուրս ապրելու և կյանքը «վայելելու»: Բայց վերադարձել եմ, որովհետև առավել ևս հիմա, Հայաստանից հեռու կյանքն ինձ համար անիմաստ է: Փորձելու եմ իմ օրինակով համոզել սփյուռքում բնակվող և երկընտրանքի առջև կանգնած շատ-շատերին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031