Լրահոս
Օրվա լրահոսը

Խորվաթական տորթ՝ մածունի միջուկով (տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2020 19:30

Շատ նրբահամ, թեթեւ տորթ է՝ խորվաթական-սերբական խոհանոցից, կոչվում է Յուգուրտով տորթ: Հունական, միջերկրածովյան երկրների յոգուրտը մեր մածունից ավելի պինդ, ավելի յուղոտ է: Նման յոգուրտ Հայաստանում դժվար է գտնել, այդ իսկ պատճառով ես վերցրեցի նախատեսված չափաբաժնի կեսը քամած մածուն, կեսը՝ սովորական, խառնեցի իրար եւ մոտավորապես դարձավ հունական յոգուրտին ավելի մոտ մի բան: Շատ հեշտ է պատրաստելը եւ իրոք շատ նուրբ համ ունի:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

Ձվի դեղնուց-4 հատ

Կարագ-200 գրամ

Շաքարավազ-100 գրամ

Ալյուր-300 գրամ

Սոդա-1 ոչ լիքը թեյի գդալ

Միջուկի համար

Հունական յոգուրտ՝ բարձր յուղայնությամբ- 500 գ (կարող եք փոխարինել 250 գրամ քամած մածուն+250 գրամ սովորական մածուն համադրությամբ)

Բարձր յուղայնությամբ թթվասեր-400 գրամ

Ալյուր-3 ճաշի գդալ

Վանիլի մզվածք-1 ճաշի գդալ  (եթե չունեք վանիլի մզվածք կարող եք վերցնել 1 պտղունց վանիլին կամ 1 տուփ վանիլային շաքար)

Կիտրոնի կեղեւի քերուկ-1 ճաշի գդալ

Ձվի սպիտակուց-4 հատ

Շաքարավազ-150 գրամ

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստում ենք խմորը: Դրա համար պետք է սենյակային ջերմաստիճանի հասցրած կարագը լավ հարել շաքարավազի հետ, հատիկ- հատիկ ավելացնել ձվի դեղնուցները, լավ հարել: Կիտրոնը քերեք ամենամանր անցքերով քերիչով, բայց այնպես, որ կեղեւի տակի սպիտակ թաղանթին չհասնեք: Խմորին ավելացրեք ալյուրն ու սոդան եւ խառնեք: Դառնում է փափուկ խմոր: Բաժանեք երկու մասի, մի մասը դրեք սառնարան, մյուսը՝ սառցարան՝ 30 րոպեով:

Միջուկը պատրաստելու համար շատ լավ հարեք սպիտակուցը, ավելացրեք կիտրոնի քերած կեղեւը եւ շաքարավազը, շարունակեք հարել, որ դառնա պինդ բեզե: Առանձին ամանի մեջ իրար խառնեք մածունն ու քամած մածունը, ապա ավելացրեք թթվասերը, նորից խառնեք, վերջում ավելացրեք ալյուրը եւ վանիլի մզվածքը, խառնեք: Զգուշությամբ, գդալ-գդալ ավելացրեք հարած սպիտակուցը: Պետք է դառնա միատարր զանգված:

Սառնարանից հանեք խմորները: Ջեռոցը միացրեք 190 աստիճան, որ տաքանա: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռեք եւ խմորը դրեք յուղաթղթի վրա, հարթացրեք: Փխրուն խմորը (песочное тесто) շատ ենթարկվող է, առանց գրտնակի էլ հանգիստ կարող եք ձեռքերով բացել:

Միջուկը զգուշությամբ տարածեք խմորի վրա: Սառցարանից հանեք խմորի մնացած մասը, ամենախոշոր անցքերով քերիչով անցկացրեք եւ լցրեք միջուկի վրա, որ ամբողջությամբ ծածկի:

Դրեք ջեռոցը 40-45 րոպեով, մինչեւ երեսը գեղեցիկ ոսկեգույն դառնա:

Անջատեք ջեռեցը, թողեք եւս 10 րոպե, հանեք, թողեք 15-20 րոպե սառչի, որից հետո կտրատեք եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031