Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում․ վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզո՞ւմ հասնել Կապան․ Գորիսի համայնքապետ

Դեկտեմբեր 20,2020 15:30

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։

Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան։

Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պիտի կանգնի ադրբեջանցին, որոտանցին ի՞նչ սրտով պետք է շարունակի ապրի ու արարի։ Սրա մասին էիր ասո՞ւմ, որ սահմաններն անվտանգ են, վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզո՞ւմ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն։

Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք․ Որոտանի, Շուռնուխի, Խնձորեսկի բնակիչներին այսքանից հետո դեռ պիտի համոզես, որ իրենց անվտանգությունը մազից չէ՞ կախված։ Քո պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն մեր երկրի համար լուրջ սպառնալիք է, մենք ամեն րոպե կիլոմետրով հող ենք կորցնում ու մեր ժողովրդին տանում կործանման։ Հանկարծ չմտածեք, որ ֆեյքաբուծարանը ուղղելով Սյունիք՝ կոտրելու եք սյունեցու ոգին։

Սյունիքը չի հանդուրժելու ո՛չ ներքին դավաճանին, ո՛չ էլ արտաքին թշնամուն։ Սյունիքը միասնական է միշտ ու ոչ ոք չկասկածի, որ այս հողից մաքրվելու են մարզի դարպասները բացած դավաճաններն ու թուրքերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պապս պատմում էր՝1919թ.թուրքերը բաքվի կոմունան վերացնելուց հետո արշավում են Զանգեզուրի վրա:Գորիսի,Տեղ և Կոռնիձոր գյուղերի ուղղությամբ հարձակումներ են իրականացնում,տեղի են ունենում կենաց-մահու ճակատամարտեր,որոնց շնորհիվ թուրքական զորքերը հետ են շպրտվում և այլևս փորձ անգամ չեն անում հարձակվել Զանգեզուրի վրա:Պապս ասում էր,որ այդ օրվանից եթե որևէ թուրք երիտասարդ իր շրջապատում մեծախոսում էր նրանց թուրք ընկերները նախատում էին,ասելով ,,ղոչաղ,,ես Զանգեզուր գնա….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031