Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանության օրոք ամեն օր Հայաստանի տարածք ենք զիջում, ամեն օր ունենում ենք նոր, գերեվարված անձինք. Վանեցյան

Դեկտեմբեր 20,2020 14:50

Այսօր ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել ուժային կառույցների նախկին պաշտոնյաներ: Երթը նախաձեռնել էր ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա, անդրադառնալով Եռաբլուրում դեկտեմբերի 19-ի իրադարձություններին, ասաց՝ այստեղ գալուց մենք պիտի հասկանանք՝ ուր ենք գալիս. «Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են, ուղղակի չի կարելի: Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան»:

Ըստ Վանեցյանի, սա այն հարցը չէ, որ մրցեն՝ ում հետեւից է շատ մարդ քայլում: Նրա խոսքով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, մարդկանց բերել սգո երթի, ուղղակի ամոթ է. «Թե ում հետեւից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթ է: Կա քաղաքական խորը ճգնաժամ, այդ քաղաքական ճգնաժամը պետք է ստանա իր լուծումը: Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենքներով՝ բարոյական, մարդկային, պետք է ինքնակամ հասկանա եւ թողնի իր պաշտոնը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդն արժանի չեն պարտված առաջնորդ ունենալու»:

Անդրադառնալով դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած սգո երթին՝ պարոն Վանեցյանն ասաց՝ չի կարող երկրի ղեկավարը շրջել իր ղեկավարած երկրի մայրաքաղաքով, առավել եւս, գալ Եռաբլուր եւ շրջապատված լինել այդքան ոստիկաններով, եւ ոստիկանները բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ՝ անվտանգ ապահովելու նրա մուտքը Եռաբլուրի տարածք:

Արթուր Վանեցյանը, խոսելով Սյունիքի սահմաններից, ասաց, որ այս իշխանության օրոք ամեն օր Հայաստանի տարածքից զիջումներ են լինում հակառակորդին, ամեն օր ունենում ենք նոր, գերեվարված անձիք, յուրաքանչյուր օր անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվում. «Պետք է փոխվի քաղաքական իշխանությունը, որպեսզի հնարավոր լինի բոլոր այդ հարցերի պատասխանները տրվեն»:

Արթուր Վանեցյանի կազմակերպած երթին մասնակցում էին ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը եւ այլք, ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031