Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը ստացավ Կովիդ-19 հիվանդության դեմ իր ստեղծած պատվաստանյութի արտոնագիրը:
Նուբար Աֆեյանի գլխավորած այս ընկերությունն ԱՄՆ-ում շուտով կբաշխի մի քանի տասնյակ միլիոն չափաբաժին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը Pfizer/BioNTech համատեղ ընկերությանը մեկ շաբաթ առաջ էր տվել առաջին նման արտոնագիրը:
ԱՄՆ-ի կառավարությունը Moderna-ից կգնի 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որից վեց միլիոնն այժմ արդեն պատրաստ է առաքման:
Moderna-ի պատվաստանյութն արտոնագիր ստացավ այն բանից հետո, երբ խորհրդակցական մարմինը ձայների 20։0 եւ մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկեց այն կարծիքի օգտին, ըստ որի այս պատվաստանյութի արդյունավետությունը շատ ավելի մեծ է, քան դրանից սպասվելիք վտանգը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում