Խոր վշտով տեղեկացանք մեր սիրելի ընկերոջ ու լավագույն բարեկամի՝ ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անժամանակ մահվան մասին:
Գագիկ Ասատրյանի և Սամվել Հարությունյանի ընտանիքների կողմից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Աշոտ Գրիգորյանի զավակներին՝ Վիլյամ և Իվետա Գրիգորյաններին, բոլոր հարազատներին ու մտերիմներին՝ նրանց հետ կիսելով այս ծանր վիշտը:
Մեր հարազատ, մեր թանկագին ընկեր, թեև քո բացակա ներկայությամբ, բայց ապրելու ես մեր սրտերում, բոլոր նրանց հիշողություններում, ովքեր բախտ ունեցան ճանաչելու քեզ:
Մեր աղոթքն առ Աստված, որ Հոգու խաղաղություն և Երկնային արքայություն պարգևի քեզ:
Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ