Արցախի հանրայինի ռեպորտաժը. Առաջնագծում են մնում Աղավնոյի բնակիչները՝ մեծ ու մանուկ: Գյուղի պաշտպանները համայքի ղեկավարի գլխավորությամբ շաբաթներ շարունակ զենքով հերթապահել են՝ ապահովելով համագյուղացիների անվտանգությունը: Խաղաղապահների մուտքից հետո զենքերը հանձնելու առաջարկը միանշանակ չեն ընդունել:
Խաղաղապահների բարի կամքին հավատում են:
Փոխարենը՝ այդ բարի կամքն իրագործելու նրանց հնարավորությունները բավարար չեն համարում: