Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի՛ լսեք նրանց, ովքեր Մարքսի «Կապիտալն ազգություն չունի…» արտահայտությունն ընկալել են տառացի և ուղղակի․ Կարեն Ճշմարիտյան

Դեկտեմբեր 19,2020 21:11

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայկական պետության անկման այս ընթացքն անհանդուրժելի է, և մեծագույն ողբերգություն է Ազգի, Հայրենիքի և Պետության զգացում ունեցող յուրաքանչյուր հայի համար:

Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական ոլորտի ներկայացուցիչներն ու գործարար համայնքն առաջիններից են, որ ընկալում են այն արհավիրքի հետևանքները, որը տեղի ունեցավ Հայոց աշխարհում, և այն աղետաբեր հանգրվանը, որտեղ գտնվում է երկրի անվտանգային, տնտեսական ու սոցիալական համակարգը:

Գործող վարչախմբի կողմից վարած արտաքին և ներքին բացահայտ հակապետական ու հակահայ քաղաքականության հետևանքով երկրին հասցված բազմաթիվ հարվածներից հետո ձախողվել է պետությունը, իսկ տնտեսությունը հայտնվել է լիարժեք փակուղում:

Եթե ընթացքը կանգ չառնի, ապա հաջորդ հարվածը, որն իրեն երկար սպասել չի տալու` դաժանորեն տապալելու է տնտեսությունը, իր բոլոր ծանրագույն հետևանքներով:
Ենթադրում եմ` տնտեսական ոլորտի ծառայողներն ու գործարար աշխարհը քաջ գիտակցում են այն ակնհայտ իրողությունը, որ այս քաղաքականության շարունակությունն առավել ուժգին և անկասելի է դարձնելու այն վերջին հարվածը, որը ոչնչացնելու է տնտեսությունն ու երկիրը:

Հետևաբար` նաև գիտակցում են, որ գործող վարչախմբի հետագա ամեն նոր գործողություն առավել մոտեցնում է երկրի համընդհանուր կործանման ողբերգական պահը:

Անելանելի թվացող այս իրավիճակից դուրս գալու համար մեր բազմաթիվ գործարարներ պակաս ասելիք և անելիք չունեն, քան այլ ոլորտների առաջատար ներկայացուցիչները:

Համոզված եմ` նրանցից շատերը պակաս հայրենասեր չեն, քան դրսում բնակվող հայազգի հայրենասեր այն գործարարներն ու բարերարները, որոնք առաջինը բարձրաձայնեցին իրենց բողոքն ու կոչը:

Անվիճելի է, որ մեր հայ գործարարներից ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից շատերը պակաս հայրենասեր չեն, քան Հայաստանի անվանի դասախոսներն ու հանրահայտ բժիշկները, հայտնի փաստաբաններն ու փորձված դիվանագետները, քան` մշակույթի ականավոր գործիչներն ու քաղաքագետները, քան` վաստակաշատ պահեստազորի սպաներն ու այս օրերին Հայաստանի պետական սահմանը փաստացի պաշտպանող մեր հայ հողի մշակները…

Հայ գործարարներն ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչները նույնպես` չպետք է թույլ տան, որ հայ ազգի թափված արյամբ ոտքի կանգնած երկիրն ու անասելի ջանքերով վերականգնված տնտեսությունը գնան անփառունակ կործանման:

Հարգելիներս,
մի լսեք նրանց, ովքեր Մարքսի «Կապիտալն ազգություն չունի…» արտահայտությունն ընկալել են տառացի և ուղղակի:
Այդ սակավաթիվները չգիտեն, թե ինչ իրական իմաստ ունի այդ արտահայտությունը:

Այդպիսինների «ոտքերը չեն խրված իրենց հողում»:

Այդպիսինները չունեն Հայրենիք:

Իսկ մենք` ունենք…
Մի՛ լսեք, մի՛ հետևեք, մի՛ ենթարկվեք նրանց…
Եվ հիշե՛ք`
եթե կապիտալի տերն ունի ազգային պատկանելիություն, ապա կապիտալն ունի ոչ միայն ազգություն, այլև ունի Հայրենիք:

Մասնակցե՛ք Հայրենիքի փրկության գործին:
Հաշվի առեք, որ սա այլևս դասական քաղաքական պայքար չէ, սա ընդդիմության դասական քաղաքական պայքար չէ` սա իշխանության համար պայքար չէ:

Սա «Հայ» տեսակի գոյապայքարն է:
Դուք հայ եք…
Մի լռե՛ք…
Գործե՛ք…

Դուք շատ բան կարող ե՛ք անել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Կարևորը այն չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչքանով են ձեր ասածները համընկնում ձեր կողմից կատարված գործերի հետ: Մի պահ համեմատեք այդ, հիշեք ՀՀ փոշիացված արսյունաբերական կարողությունները, համեմատեք ձեր կարողությունների աճի հետ ու եզրակացրեք՝ արդյոք ունեք բարոյական իրավունք նման խրատներ տալու: Թեկուզ ինձ…Խոսքի ու գործի հակասությունն է, որ այսօր մեր Հայրենիքը այս վիճակում է: Միայն ոչ բարոյական մթնոլորտը կարող է այսպիսի դավաճանական իրավիճակ ստեղծի: Որտեղ է գրված, որ զենք արտադրող գործարանը ինչ-որ մեկը կարող է քանդել, փոշիացնել կարողությունները և դարձնել առևտրի շուկա: Գնացիք Երևանի հաստոցաշինական գործարան ու տեսեք ուր է հասել անբարոյականության մակարդակը մեր երկրում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031