«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով.
Չեմ հասկանում, թե ոստիկաններն իրենց այս դերին ո՞նց չեն ընդդիմացել։
Դուք էլ եք Արցախում համածառայակիցներ, ընկերներ կորցրել։
Այն մարդկանց, որոնց դուք հրմշտելով դուրս էիք հանում իրենց իսկ սրբավայրից, ձեզանից, ձեր ընկերներից, ձեր կողքը կռված մարդկանցից մեկի հայրն էր, մայրը, եղբայրը։
Ու հանուն ո՞ւմ, հանուն ինչի՞։