Այսօր Դիլիջանի հուշարձանային համալիրում տեղացիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին:
Արարողությանը ծաղիկներ խոնարհվեցին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված զինվորների շիրիմներին։
Արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը և համայնքի ու ավագանու այլ անդամներ:
Մարզպետն ու համայնքապետն իրենց խորին ցավակցությունները հայտնեցին պատերազմի ընթացքում զոհված դիլիջանցի զինվորների և կամավորների ընտանիքներին։
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի էջից