Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, չորս ամիս առաջ հնարավոր էր դադարեցնել պատերազմը». Գագիկ Ծառուկյան

Դեկտեմբեր 19,2020 18:15

«Այո, չորս ամիս առաջ հնարավոր էր դադարեցնել պատերազմը: Անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին: Ես ասել եմ, որ իրենք չեն տիրապետում, ի վիճակի չեն կազմակերպելու, իրենց անցած ճանապարհը, փորձը… բոլորը ձախողել են»,- այսօր Ազատություն հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Իր փոխանցմամբ, սպասվող խնդիրների մասին դեռ 7 ամիս առաջ տեղեկացրել է իշխանություններին, սակայն ոչ մի քայլ չի կատարվել: Ավելին, նա կարծում է, որ իշխանությունը 2,5 տարի ստել է:

ԲՀԿ առաջնորդը խոսեց իր նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումների մասին` հավելելով, որ դրանց նպատակն իրեն լռեցնելն էր. «Ինձ ձերբակալեցին: Ես այդ օրն էլ հայտարարեցի, որ ինձ ձերբակալելով երկրի խնդիրները չես լուծելու, ժողովրդի վիճակը չես բարելավելու, համաճարակը չես բուժելու, Արցախի խնդիրը չես լուծելու: Եվ նրանք մտածված տարան այսպիսի կորստի»:

Այսօրվա վիճակն էլ, ըստ նրա, նույնն է, եւ եթե այս իշխանությունը մնա, Հայաստանը նույն ճակատագրին է արժանանալու. «Ամեն ինչ մեռած է, քանդված է, տնտեսություն, կառավարություն չկա, մարդիկ անտեր են: Այսօր ամբողջ Սյունիքն ուզում է դատարկվի, գյուղերն անտեր թողնեն: Զոհված զինվորների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, արյունը ջուր չի դառնում: Այս բոլորի մեղավորը իրենք են, վարչապետը, որը պետք է ժամ առաջ հրաժարական տա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031