Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բռունցքն օդում է եւ օդում կմնա մինչեւ Նիկոլ Փաշինյանի կալանավորումը. Միսակ Ավետիսյան

Դեկտեմբեր 19,2020 17:27

«Այսքան հորդորելուց հետո մենք տեսանք, թե ինչպես նա դուրս եկավ, ինչպես դիմավորեց նրան, այսպես ասենք մասսան. ծափահարություններով: Ծափահարում են նրան, ով մեղավորն է հինգ հազար անմեղ զոհի, տասը հազար խեղված ճակատագրի, ով մեղավոր է, որ մենք այս օրն ենք»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքում իր խոսքն այսպես սկսեց Մատաղիսում զոհված սպայի հայր Միսակ Ավետիսյանը:

Նա նախ խոնարհվեց` հարգելով զոհվածների հիշատակը:

Առաջարկեց մի կողմ դնել սեւն ու սպիտակը, նիկոլականն ու սերժականը, քանի որ դա պառակտեց մեր ազգը եւ «բռունցքը բացեց թշնամու առաջ»: Նաեւ կոչ հղեց այն ծնողներին, որոնք մինչ օրս հավատում են «այդ մարդուն» (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.). «Ես որդեկորույս հայր եմ: Որդեկորույս ծնողներն այսպես`շիտակ պիտի կանգնեն`ամուր ոտքերի վրա: Այո, ունեմ այդ իրավունքը: Առաջին անգամ թշնամին տեսավ իմ թիկունքը` ի շնորհիվ մի մարդու, որ հրաման արձակեց: Վերջին զինվորն եմ եղել, որ դուրս է եկել խրամատից: Հիմա կասի` ես այդ հրամանը չեմ տվել, չգիտեմ ո՞վ է տվել: Իսկ ո՞վ է գերագույն գլխավոր հրամանատարը: Մեր բռունցքը օդում է եւ օդում կմնա այնքան ժամանակ, մինչեւ հրաժարականից հետո կկալանավորվի մեր հպարտ ազգին այս օրը բերած այն մարդը, ով մինչեւ այսօր չի հասկանում, թե ի՞նչ է արել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031