Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները Եռաբլուրում են. լարված իրավիճակ Եռաբլուրում

Դեկտեմբեր 19,2020 15:25

«Նիկո՛լ, վարչապետ», «Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, դու թուրք ես», «Չհամարձակվես մոտենալ երեխայիս գերեզմանին», ծափեր, սուլոցներ, ուռաներ, հրմշտոց, խառնաշփոթ․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած սգո երթը Եռաբլուրում է:

Նաեւ սաստող դիտողություններ են հնչում`«հանգստացեք, գիտե՞ք որտեղ եք»: Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն էլ սկզբում սաստում էին, թե նման բացականչություններ պետք չեն, սգո երթ է:

Սակայն ընթացքում ձեռքերի շարժումներից եւ ժեստերից տպավորություն էր, թե խրախուսում են հանրահավաքային վանկարկումները:

Հիշեցնենք, որ ազատամարտիկների տարբեր միություններ, զոհվածների հարազատները Եռաբլուրում էին: Նրանք հայտարարել են, որ հավաքվել են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031