Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եռաբլուրում ոստիկանական մեծաթիվ ուժեր են ներգրավվել

Դեկտեմբեր 19,2020 15:11

«Սրբապիղծները այստեղ ոտք դնելու իրավունք չունեն»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ 2016 թվականին «Սասնա ծռեր» զինված խումբը ոստիկանության ՊՊԾ գունդն էր գրավել, ինչի արդյունքում սպանվել են ոստիկաններ։ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։

Նա կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ։ Ապա նա դիմեց հավաքվածներին, որոնք պատ էին կազմել․ «Մեր թիկունքում սուրբ նահատակներն են։ Նրանք մեզնից այսօր կոռեկտություն են պահանջում, հատկապես՝ մարտական տղերքին։ Ոչ մեկը մի ավելորդ քայլ չանի։ Ոչ մեկի մոտ նույնիսկ մեխի կտոր չպետք է լինի։ Չմոռանանք, որ ոստիկաներն են, մեր ընկերներն են ու մեզ հետ հավասար տուժված տղերք են»։

Քաղաքացիները Եռաբլուրի մուտքի մոտ՝ աստիճաններին կանգնած, սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սգո երթին, որպեսզի թույլ չտան նրան մտնել զինվորական պանթեոնի տարածք։ Կուտակվել են նաև ոստիկանական ուժեր։ Քաղաքացիները հորդորում էին նրանց միանալ իրենց և թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածք։

Քաղաքացիները պարբերաբար վանկարկում էին «Ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031