Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր սգո երթի մասնակիցները հասան Եռաբլուրի մատույցներ:
Այստեղ «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներ եղան: Նիկոլ Փաշինյանը սաստեց. «Չեղավ, չեղավ ժողովուրդ, էսօր սգում ենք, սգո երթ ա»: Նիկոլ Փաշինյանին ուղղված հորդորներ էին հնչում. «Պարոն վարչապետ, այսօր ժողովուրդը ձեր հետ ա, ցավդ տանեմ», «Պահեք, պահեք, որ մենք էլ մեր երեխեքին պահենք»:
Դեպի Եռաբլուր ճանապարհին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասաց. «Լավ է, լավ է, ժողովուրդ, հանգիստ»:
Ճանապարհը նեղ է, անընդհատ խցանումներ են լինում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ազատամարտիկների տարբեր միություններ, զոհվածների հարազատները Եռաբլուրում են: Նրանք հայտարարել են, որ հավաքվել են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ