Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան․ Հայաստանի դեմ հերթական հանցագործությունն է անձամբ վարչապետի աթոռը դեռ զբաղեցնող անձի կողմից

Դեկտեմբեր 19,2020 14:23

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, եթե մինչև այսօր առավոտ կարող էր շատերի կողմից դավաճան որակվել իր գործողությունների՝ մեր հայրենիքը հանձնելու համար, այսօր շատերը խոսում են ոչ թե դավաճանի, այլ թշնամու մասին»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ հայ զինվորի կյանքի նկատմամբ զրո խնամք է դրսևորվել․ «Եվ այս պայմաններում իրականացնել այս երթ կոչված միջոցառումը, ոչ թե սադրանք է, այլ՝ թշնամական գործողություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։

Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ եթե Եռաբլուրում բախումներ լինեն, ապա դրա պատճառը անձամբ Նիկոլ Փաշինյանն է լինելու․ «Անհանգստություն, իհարկե՛, ունեմ, և այդ պատճառով էլ այստեղ եմ, որպեսզի փորձեմ՝ ինչքան հնարավոր է նպաստ ունենալ, որպեսզի չլինեն ծանր դեպքեր։ Բայց նորից կրկնեմ, այս ամենի պատճառն այն է, որ օրեր շարունակ ազատամարտիկները, զոհվածների հարազատները զգուշացնում էին՝ ոտքդ մի դիր Եռաբլուր, և այդ մարդը որոշեց ոչ միայն գալ Եռաբլուր, այլ Հայաստանի պատմության մեջ, երևի այսքան ճնշումներ չեն եղել պետական ծառայողների, աղանդավորական խմբերի, առանձին օլիգարխներին պատկանող կառույցների նկատմամբ, որպեսզի կարողանան ինչ-որ մարդկանց քանակ ցույց տալ։ Սա Հայաստանի Հանրապետության դեմ հերթական հանցագործությունն է անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը դեռ զբաղեցնող անձի կողմից։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031