Ինչպես արդեն հայտնել ենք, զոհվածների հարազատները և ազատամարտիկները այժմ Եռաբլուր զինվորական պանթեոնում են։ Նրանք պատրաստվում են թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել զինվորական պանթեոնի տարածք։
Մինչ այդ միջադեպ գրանցվեց Եռաբլուրի տարածքում։
«Մոտեցավ Շուշիում զոհվածի մորը, ասում է՝ դուք էս ի՞նչ եք անում, դուք իրավունք չունեք երթը չթողնելու։ Զոհվածի մորն ասում է՝ դուք Եռաբլուր գալու իրավունք չունեք։ Դու գալու իրավունք ունե՞ս, որ մի կողմը հուղարկավորություն է գնում, մյուս կողմից սևազգեստ մայրերին վարկաբեկում են»,- լրագրողներին պատմեց դեպքի ականատես, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ այդ անձին ռազմական ոստիկանության աշխատակիցները մի կողմ են տարել։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր սպասվող այցին՝ նա ասաց. «Բանակում չծառայածը պետք է գա բանակում ծառայող զինվորի շիրիմին ու ասի՝ ես խոնարհվում եմ։ Տվել ես մսաղաց երեխեքին, պրծել ես, եթե պիտի հայրենիքը դավաճանեիր, եթե պիտի Ղարաբաղը տայիր, հոկտեմբերի 1-ին, 2-ին տայիր, 5-6 հազար զոհ չունենայինք։ Ու այսօր առանց գետինը մտնելու սևազգեստ մայրերի վրա մարդ ես ուղարկում, ասում եք, որ գիտեք՝ ի՞նչ կա, դուք Եռաբլուրից գնացեք, թո՛ղ Նիկոլը գա իր սգո երթը անի գնա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ