Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական Իսի-լե-Մուլինո քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որում կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը

Դեկտեմբեր 19,2020 12:58

Ֆրանսիական Իսի-լե-Մուլինո քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որում կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Բանաձևում, մասնավորապես, նշված է՝

Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020 թ. սեպտեմբերի 27-ին ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը: Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը հանդիսանում է քրիստոնեության բնօրրանը, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով:

Պատերազմական գործողությունների պատճառով փախստական դարձած հայ բնակչությանը պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի շորջ 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը:
Անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915 թ.-ի ցեղասպանության պատասխանատու և միևնույն ժամանակ դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում՝ Իսի-լե-Մուլինոյի քաղաքային իշխանությունները կոչ են անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես իր բնակչության անվտանգության և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք:

Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը:

ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031