Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրում հավաքված քաղաքացիները պատրաստվում են քաղաքակիրթ ձևով հորդորել Նիկոլ Փաշինյանին չմտնել Եռաբլուր

Դեկտեմբեր 19,2020 12:47

Ազատամարտիկները և զոհվածների հարազատները այժմ Եռաբլուր զինվորական պանթեոնում են: Ավելի ուշ այստեղ է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զոհվածի քույրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Եռաբլուր են եկել, որպեսզի կանխեն Նիկոլ Փաշինյանի մուտքը․ «Նիկոլ Փաշինյանը, ինչպես որ մեր թշնամին՝ սահմանում մեր դիմաց կանգնած թշնամին, որ մեղավոր է մեր զոհերի համար, այստեղ պառկած զոհերի համար, այսքան ավելացած շիրիմների համար, նույնքան մեղավոր է։ Ես՝ որպես զոհվածի քույր, կիսում եմ զոհվածների կանանց, քույրիկների, մայրերի վիշտը, և ասում եմ, որ նրանց արյունը նաև Նիկոլ Փաշինյանի ձերռքերում է։ Բացի այդ փաստից, որ նրանք այդքան մարտնչելով կռվել են՝ իրենց կյանքը դնելով նժարի վրա, ծառայել են, որ պահպանեն իրենց հայրենիքը, ազատագրված հայրենիքը պաշտպանեն և մեր մնացյալ հայրենիքի մասերը։ Իսկ ինքը իր թեթև ձեռքով հանձնել է թշնամուն՝ նվիրաբերել է կամ վաճառել է, դրանից ինչ-որ մի բան չի փոխվում»։

Նա նշեց, որ Եռաբլուրում հավաքված քաղաքացիները պատրաստվում են քաղաքակիրթ ձևով հորդորել Նիկոլ Փաշինյանին չմտնել Եռաբլուր․ «Նա գերագույն գլխավոր մեղավորներից է, որ այստեղ այսքան ավելացել է զոհերի քանակը, և իր ցինիկ պահվածքով չպետք է գտնվի այստեղ։ Այստեղ արժանապատիվ հայեր են, այստեղ պառկածները հանուն հայրենիքի մարտնչած տղաներ են, այստեղ իրենց կյանքը չխնայելով հայրենիք պահպանած տղաներ են, և կապիտուլյացիայի ստորագրություն տված ինչ-որ սուբյեկտ չի կարող այստեղ ոտք դնի»։

Նա վստահ է, որ սուգը ոչ թե սկսվել է դեկտեմբերի 19-ին, այլ պատերազմի հենց առաջին օրը՝ առաջին զոհի հետ․ «Գալիս է, որ նորից ծիծաղի ազգի վրա, որ ինքը այսքան ավելացրել է, որ կարող է այսպես գալ, կանգնել այստեղ։ Չպետք է թույլատրենք նրան, այդքան բան։ Սա մեր ազգային արժանապատվությունն է։ Նա մեր ազգային արժանապատվությունը հավասարեցրեց հողին և իրավունք չունի ևս մեկ անգամ գալ և ծիծաղել մեզ վրա՝ որպես ազգ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031