Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բեկի գյուղապետ․ «Կառավարությանն ի՞նչ դիմեմ․ ի՞նչ խնդիր են լուծել, որ սա էլ լուծեն»․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2020 11:41

Կապանի գյուղերում լարվածությունը շարունակվում է։ Բնակիչներն իրենց բնակավայրերը լքելու մասին են խոսում․ նախօրեին հայտնի դարձավ, որ Կապանի գյուղերի սահմանագծով տեղակայվելու է թշնամին, որը մի քանի հարյուր մետրից վերահսկողության տակ է պահելու մեր համայնքները։ Մարդիկ վախ ունեն՝ ինչպե՞ս են ապրելու «թուրքի» հետ այսքան մոտ։

Պատերազմի ընթացքում մի քանի անգամ ռմբակոծված Դավիթ Բեկ գյուղից դիրք չի հանձնվելու, գյուղն արդեն սահմանամերձ է դարձել։ «Հոկտեմբերի 20-ից մենք մեր սահմանում ենք, հիմա ի՞նչ պիտի հանձնվի։ Ձախ կողմում դիրք կա հանձնվելու, որը Շուռնուխ գյուղի մեջ է մտնում»,- նշեց գյուղապետ Բենիամին Պողոսյանը։ Նա իրենց գյուղի վերաբերյալ մեկ կարեւոր խնդիր բարձրաձայնեց՝ Կապան-Գորիս ճանապարհը փակվելու է, անցնելու է թշնամու վերահսկողության տակ։

– Գյուղում հիմա սահմանապահներ կա՞ն։

– Կան։

– Հանդա՞րտ է։

– Գյուղի մեջ նորմալ է։ Սպասում ենք, ձյուն է գալիս, ամպամած է, թուրքն էլ որ ուզի գա, չի գա, ցեխ է։ Մեր պրոբլեմը միայն այդ ճանապարհն է, որ մտնում է իրենց տարածքի մեջ, դա էլ ռուս խաղաղապահը պետք է պահի, ռուսը չի գալու մեր դիրքը պահի։

– Այսինքն՝ կապն արտաքին աշխարհի հետ կկտրվի՞։

– Չեմ կարող ասել, դե, ռուսը կպահի, էլի։ Բայց լավ, ասենք ռուսը ո՞նց կպահի, որ այդ ճանապարհով գնան-գան, ամեն օր կարա՞ պահի՝ 1, 2, 3, 4, 5 օր պահի, հետո՞։ Ամեն 10 մետրի վրա հո մարդ չի՞ կանգնելու։

– Այս հարցով կառավարությանը դիմե՞լ եք։

– Կառավարությանն ի՞նչ դիմեմ։ Դե, ի՞նչ խնդիր են լուծել, որ սա էլ լուծեն։

– Իրենք են ստորագրողները եղել։

– Կգա՞, կլուծի՞ էդ հարցը։

– Վարչապետը ո՛չ ես եմ, ո՛չ Դուք, ինքը պետք է լուծի այդ հարցերը։

– Ինքը թող մի օր գար, ինձ հետ նայեր՝ ինչ ա կատարվում, հետո նոր խոսեր։ Ամեն դեպքում, այստեղ վտանգ կա, լրիվ անհանգիստ վիճակ է մեզ մոտ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031