Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հեքեքյան․ Հիմա ժամանակն է՝ ազգովի վեր կենալ եւ գնալ Կապան․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2020 11:22

Հարցազրույց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ

– Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարված, այսօր համազգային երթ են անում դեպի Եռաբլուր։ Դուք մասնակցելո՞ւ եք այդ երթին։

– Իհարկե՝ ոչ։ Ինձ համար սուգը սկսվել է շատ ավելի վաղ, երբ հոկտեմբերի կեսին հասկացա, որ այս պատերազմը պարտադրված էր մեզ պարտվելու։

Հիմա այդ սուգը դեռ երկար կշարունակվի մեր հոգում, դա սուգ էլ չէ, այլ՝ պարտված, խաբված ժողովրդի նսեմ վիճակ։ Ի՞նչ երթի մասին է խոսքը, եւ ինչո՞ւ հենց այսօր։ Ի՞նչ է նշանակում՝ հենց 40-րդ օրը, այսինքն՝ կապիտուլյացիայի 40-րդ օրը նշում եք ջահերո՞վ, Ադրբեջանի հերթական պատվե՞րն եք կատարում։ Ո՞ւր եք գնում՝ Եռաբլո՞ւր, այսինքն՝ անարգո՞ւմ եք այդ զինվորներին։ Այդտեղ կարող են գնալ միայն այն ծնողները, որոնք 40 օր առաջ հողին հանձնեցին իրենց զավակներին։ Սա հերթական չմտածված կամ մտածված ստոր քայլն է։

– Կարծիք կա, որ պետք չէ երթը քաղաքականացնել, պետք է միասնականություն դրսեւորել։

– Այո, պետք է միասնական չգնալ, այս օրը մեր խայտառակության օրն է։ Ամեն ինչ արեցին երկրի կործանման համար եւ շարունակում են անել՝ պառակտելով։ Ժողովուրդը պետք է մոռանա հին ու նոր, այստեղ իշխանության մասին չէ խոսքը, կան սկզբունքային մարդիկ, որոնք իրենց խղճով են առաջ շարժվում։ Միասնաբար այս երկիրը պետք է բերենք համերաշխության, եւ այդ երթին պետք է չգնալ։ Կարծում եմ, հիմա ժամանակն է՝ ազգովի վեր կենալ եւ գնալ Կապան։ Երկրում անիշխանություն է։

Ո՞վ է տեսել գյուղապետը կանգնի սահմանին ու բանակցի ադրբեջանցու հետ, ինձ որ պատմեին սրա մասին մի քանի տարի առաջ, կասեի՝ ծաղրո՞ւմ եք։ Ո՛չ սահմանների հարցն եք կարողանում լուծել, ո՛չ դիերի։ Մարդիկ չեն հասկանում, որ մի օր թուրքական ոչ թե զորքերը, այլ կառույցները կարող են Երեւանում հայտնվել։ Մեր հույսն ինչի՞ վրա ենք դրել՝ ռուս զինվորի՞, ռուս զինվորն իր շահը կպահի, իսկ վաղը, եթե պետք չլինի, կթողնի-կգնա։

 

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031