Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային համաձայնության կառավարությունն է, որ կկարողանա համախմբել հանրության բոլոր շերտերին և երկիրը դուրս հանել այս վիճակից․ «Փաստ»

Դեկտեմբեր 19,2020 10:41

Աճում են հանրային դժգոհությունները, իսկ ներքաղաքական առճակատումն ու ներքին երկպառակություններն արդեն իրողություններ են։

Արդյունքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և երկիրը մուտք է գործում անիշխանության և քաոսայնության փուլ, որը թուլացնում է մեզ, ինչից հակառակորդը անպայման կփորձի օգտվել և նոր զիջումներ կորզել։ Ուստի բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկել, որպեսզի Հայաստանի պաշտպանական ներուժը չփլուզվի և համընդհանուր հուսահատությունը չհամակի քաղաքացիներին։

Բայց սա մի հարց է, որ այսօրվա իշխանություններն ընդունակ չեն լուծելու։ Արտաքին քաղաքականության ճակատում աշխատանքի ուղղությամբ ևս իշխանությունները ցույց են տալիս իրենց անկարողությունը, այնինչ տարբեր գործընկերների հետ աշխատելու լայն դաշտ է բացվել։ Ռուսաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել թուրքական աճող ազդեցությունից դժգոհ Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, արաբական աշխարհի երկրների և մյուս պետությունների հետ։

Չգիտես ինչու, ներկայիս իշխանությունները դադարել են պատշաճ մակարդակով միջազգային հանրության առաջ բարձրացնել հակառակորդի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման, ահաբեկիչ գրոհայինների, Արցախի տարածքները թուրքական վարձկաններով բնակեցնելու, հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու և հարակից հարցերը, որոնք կարող են թուրք-ադրբեջանական տանդեմի վրա դիվանագիտական ճնշման գործիք հանդիսանալ։

Բայց քանի որ գործող կառավարության ուժերից վեր է այս խնդիրների լուծումը, ապա արագ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում։ Ազգային համաձայնության կառավարությունն է, որ կկարողանա համախմբել հանրության բոլոր շերտերին և երկիրը դուրս հանել այս վիճակից։ Եվ կարևոր է, որ ազգային միասնության հիման վրա կառավարության ձևավորումը թույլ չի տա, որ ներքաղաքական լարվածությունը խանգարի համազգային օրակարգի ձևավորմանը։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031