Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը շարունակում են անհանգստացնել մասնագետներին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր հանրապետությունում կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակը կազմել է 3824։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ դեպքերի քանակը կազմել է 4065: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կենդանիների կողմից տուժելու դեպքերը 241-ով նվազել են։ Օրինակ՝ միայն այս տարվա հոտեմբերին արձանագրվել է կենդանու կողմից տուժելու 316 դեպք։
Նկատենք, որ Հայաստանում, հատապես՝ Երեւանում, քաղաքացիների մտահոգությունը ճանապարհներին թափառող շներն են։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում